Ժոզե Մոուրինյոն «Բենֆիկա»-ի դեմ խաղի մասին
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բենֆիկա»-ի դեմ պատասխան խաղի մասին:
«Մենք մեր 4-րդ հաղթանակը տոնեցինք, սակայն դուրս չեն եկել փլեյ-օֆֆ: Պետք է ևս մեկ միավոր հավաքենք խմբային փուլում: Մի շարք փոփոխություններ կատարեցինք խաղի ընթացքում: Թիմի համար սա երեք միավոր էր, թիմի համար գումարներ վաստակելու հնարավորություն: «Բենֆիկա»-ն լավ հանդիպում անցկացրեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ևս «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ տոնեց: Չեմպիոնների լիգայի A խմբի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց պորտուգալական «Բենֆիկա»-ին և հաղթեց 2:0 հաշվով: Առաջին կեսի վերջնամասում «Բենֆիկա»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Սվիլերը: Իսկ երկրորդ կեսի 78-րդ րոպեին պորտուգալական ակումբի դարպասին նշանակված 11 մետրանոց հարված անվրեպ իրացրեց Բլինդը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ 46-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 12 միավոր և խմբի առաջատարն է: