«Ալաշկերտ»-ի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով
СпортԵրևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է մի քանի խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստը: Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով, իսկ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 200.000 դրամով:
Կարգապահական կոմիտեի որոշման համաձայն «Շիրակ» թիմի ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանին` մրցակցի մարզչին հարվածելու համար, որակազրկել 5 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ: Ինչպես նաև «Շիրակ» թիմին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, մեկ խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրում «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղի ավարտից հետո միջադեպ էր տեղի ունեցել Խաշմանյանի մասնակցությամբ: