Եղանակը Հայաստանում. շարունակում է ցրտել
ОбществоՀանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրեւ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +11+13,
Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,
Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+14,
Տավուշում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +13+16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +13+15,
Արարատում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +14+17,
Արմավիրում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +14+17,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +14+17,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +6+9, ցերեկը` +14+17,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5 ցերեկը` +8+13,
Արցախում՝ գիշերը` +3+7, ցերեկը՝ +14+16: