Դոլարը հատեց 483 դրամի սահմանագիծը. Եվրոն նույնպես թանկացել է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմել է 483.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 642.42 դրամ (աճել է 4.89 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 562.04 դրամ (աճել է 0.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 261.23 դրամ, ոսկի՝ 19,726.37 դրամ, պլատին՝ 14,210.63: