Բարսելոնայի երկու կիսապաշտպանները շարքից դուրս են մնացել երկար ժամանակով
СпортԿատալոնական «Բարսելոնան» երկար ժամանակով զրկվել է կիսապաշտպաններ Սերխի Ռոբերտոյից և Անդրե Գոմեշից:
Երկու ֆուտբոլիստները վնասվածք են ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ հունական «Օլիմպիակոսի» հետ խաղում: Ռոբերտոն փոխարինվել է 45-րդ րոպեին, իսկ Գոմեշը՝ 75-րդին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, իսպանացու ապաքինման համար անհրաժեշտ կլինի 5 շաբաթ: Ինչ վերաբերում է պորտուգալացուն, ապա նա շարք կվերադառնա 3-4 շաբաթից: