Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի Երևանի փողոցներում ավելի շատ իրաքցի զբոսաշրջիկներ լինեն. Իրաքցի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը՝ ՀՀ ՏԶՆ նախարարին
ЭкономикаԻնչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ չնայած երկու երկրների տնտեսական հարաբերությունները աճի միտումներ ունեն, սակայն դեռ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ։
Աբդելբարի Ալ-Զիբարին, համաձայնելով նախարարի հետ, նշել է, որ իրենց նույնպես չեն բավարարում տնտեսական համագործակցության առկա ցուցանիշները և առաջարկել է մեկտեղել ջանքերը դրանց աճն ապահովելու հարցում, այդ թվում՝ զբոասշրջության ոլորտում։ Իրաքցի պաշտոնյան հավելել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի Երևանի փողոցներում ավելի շատ իրաքցի զբոսաշրջիկներ լինեն, քանի որ Իրաքի ժողովուրդը շատ լավ է վերաբերվում հայերին և բարձր է գնահատում հայկական հյուրասիրությունը։
Իրաքցի խորհրդարանականները նախարար Կարայանին հրավիրել են Իրաք՝ տեղում քննարկելու երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները։