Ամենախոս Գալուստը
Аналитика«Ազատությանը» տված հարցազրույցում, հետաքրքիր մտքեր է արտահայտել Գալուստ Սահակյանը: Կարծում եմ, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել այն հանգամանքը, որ Սահակյանը լրատվական դաշտի իրական ուրախությունն է: Հատկապես, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Առաքել Մովսիսյանն այսօր ԱԺ-ում չէ, ապա մարդկանց ուրախանալու առիթներ քիչ են մնացել:
Խոսակցության հիմքում ընկած էին վերջին օրենսդրական փոփոխությունները՝ կապված տարկետման վերացման հետ: Լրագրողի հարցին, թե Ձեր որդին ծառայե՞լ, ի մասնավորի առաջնագծում, պարոն Սահակյանը տվեց հիրավի հանճարեղ պատասխան: Ըստ նրա, որդին ոչ միայն ծառայել է, այլ նաև ծառայել է, ուշադրություն՝ ամեն տեղ: Սա ծիծաղելի լինելուց զատ նաև անհեթեթություն է: Արման Սահակյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ 1995-1997թթ. ծառայել է զինված ուժերում: Որտեղ է ծառայել, դա չի հանրայնացվում, սակայն ասել թե ծառայել է ամեն տեղ, դա ընդամենն աբսուրդ է: Բանակի հետ քիչ թե շատ առնչվող ցանկացած մարդ գիտի, որ 2 տարվա ընթացքում ամենուր չեն ծառայում: Հնարավոր է ներառվել ուսումնական զորամասում, կարելի է տեղափոխվել 10 տարբեր զորամասեր, այն էլ՝ բացառիկ դեպքերում, բայց ամենու՞ր:
Այնուհետ, զարգացնելով իր միտքը, Սահակյանը պնդեց, որ իր որդին ծառայելուց առաջ էլ է ծառայել՝ համերգներ է կազմակերպել: Հիրավի հանճարեղ միտք է: Ցանկացած բան որ անում ես, կարելի է համարել ծառայություն: Սա ընդունենք ի գիտություն:
Հաջորդ թիրախը նա ուղղեց պատվոգրեր ստացած ընդդիմադիրներին, նշելով, թե մարդիկ երկու-երեք տարի ծառայում են, կռվում, զոհվում, բայց մեդալ չեն ստանում: Առանց սարկազմի հարց՝ մահացածն ինչպե՞ս մեդալ ստանա: Հասկանում ենք, որ կա հետմահու պարգևատրում հասկացությունը: Սակայն դա ...: Լավ, չշարունակենք:
Ատոմ Ոսկանյան