Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամենայն Հայոց Կաթողիկոսը hովվապետական այցով ժամանել է Մեխիկո

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին հովվապետական այցով ժամանեց Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ Եկեղեցու արքեպիսկոպոս Ջորջ Աբի Յունեսը, Մեքսիկայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, հայ համայնքի անդամներ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Օդանավակայանից Նորին Սրբությունն ուղևորվեց ՀՀ դեսպանատուն, հանդիպում ունեցավ դեսպանատան աշխատակիցների հետ։ Այնուհետև Հայոց Հայրապետն այցելեց Գուադալուպեի եկեղեցի, որտեղ տեղի հոգևորականների հետ աղոթք բարձրացվեց առ Աստված։ Նորին Սրբությունը հանդիպեց նաև Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսեռային։ 
Այնուհետև Մեխիկոյի կաթոլիկ Մայր Տաճարում տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք, որին ներկա էին Մեքսիկայի կարդինալ Նորբերտո Ռիվերա Կառեռան, պապական նվիրակը, քույր Եկեղեցիների և պետական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ: Արարողության ընթացքում քառաձայն գեղեցիկ երգեցողությամբ հանդես եկավ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց եկեղեցու երգչախումբը։ Նորին Սրբությունը հանդես եկավ պատգամով՝ Հայրապետական իր օրհնությունն ու ողջույնը բերելով ներկաներին և ցավ հայտնեց վերջերս Մեխիկոյին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. ««Հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ. ԺԲ 12): Որպես հոգևոր դարման և սփոփանք մեր առջև ծառացող ամեն մարտահրավերի ու դժվարության հաղթահարման` Ս. Պողոս առաքյալի այս խոսքերն ենք փոխանցում ձեզ` կյանքը լուսավորելու տերունապարգև հույսով և օրհնությամբ: Մեր ժողովուրդը ևս կրել է աղետալի երկրաշարժի պատուհասած ցավը` 1988 թ.: Այդ օրերի դառնությունը տակավին չի ջնջվել մեր ժողովրդի հավաքական հիշողությունից, սակայն հայրենի մեր երկիրը և մեր կյանքը վերականգնված տեսնելու վճռականությունը, մեզ օգնության հասած բարեսեր մարդկանց, մարդասիրական կազմակերպությանց և բարեկամ երկրների պարզած օգնության ձեռքը, դրսևորած սերն ու կարեկցանքը, հոգևոր մխիթարությունն ու քաջալերությունը մեզ համակեց լավատեսությամբ, լցրեց զորությամբ` համբերությամբ ու աղոթքով լծվելու նոր կյանքի կերտմանը:
Սիրելիներ, հայ ժողովրդի այս վկայությունն ենք կամենում փոխանցել ձեզ. մի ժողովուրդ, որի կյանքը պատմության արահետներում, հակառակ անհամար փորձությունների, դժվարությունների, որոգայթների և կոտորածների, միշտ էլ եղավ հարության, առ Աստված ապավինության և վերաշինության պատմություն:
Առ Աստված հավատքով և քրիստոնեական առաքինությանց նկատմամբ ամենայն նախանձախնդրությամբ Մեքսիկայի ժողովուրդը, որի անքակտելի մասն է կազմում նաև մեր հայ համայնքը, այսօր նույնպես աղետի հետևանքները վերացնելու գործին լծված է հույսով, զոհվածների հարազատներին սփոփելու և վիրավորներին դարմանելու ծանր առաքելության մեջ զինված է աղոթքով ու համբերությամբ` հաղթահարելու Մեքսիկայի պատմության մեջ դժվարին այս փորձությունը: Մեր մաղթանքն է, որ Տերն Իր ամենազոր Աջի ներքո պահի Մեքսիկայի Կաթոլիկ Եկեղեցին, զորացնի բարեջան հոգևոր սպասավորներին երկնավոր Վարդապետի կողմից իրենց վստահված կոչման մեջ` անսպառ սիրով ու կարեկցությամբ, հոգևոր մխիթարությամբ և հույսով սփոփելու համար Մեխիկոյի աստվածասեր ժողովրդին, դարմանելու աղետալի երկրաշարժի հետևանքով պատճառված հոգևոր, բարոյական ու նյութական վնասները»: Հայոց Հայրապետը քաջալերություն ու մխիթարություն մաղթեց Մեքսիկայի ժողովրդին և աղոթեց զոհվածների հոգիների հանգստության համար:
Արարողությունից հետո Նորին Սրբությունն այցելեց Մեխիկոյի «Հիշողության և հանդուրժողականության թանգարան», որտեղ ներկայացված են 20-րդ դարի ցեղասպանությունների, այդ թվում և Հայոց Ցեղասպանության մասին պատմող ցուցանմուշներ: Թանգարանի հանդիսությունների սրահում ընդունելություն էր կազմակերպվել Մեխիկոյի հայ համայնքի կողմից։ 
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ դեսպան Արա Այվազյանը, քաղաքային իշխանությունների և քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ։ Բարիգալստյան խոսք ասաց ՀՀ դեսպանը։ Համայնքի անդամները հանդես եկան ողջույնի խոսքերով՝ իրենց խանդավառությունն ու ուրախությունը հայտնելով Վեհափառ Հայրապետի այցելության առիթով։ Նորին Սրբությունը ողջունեց այս հանդիպմանը քույր Եկեղեցիների ներկայացուցիչների, պետական այրերի ներկայությունը, իր օրհնությունը բերեց հայ համայնքին՝ արտահայտելով իր ուրախությունն ու ջերմ տպավորությունները այցելության առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց մեքսիկահայ հայորդիներին հաստատուն մնալ իրենց եկեղեցանվիրման ու ազգանվիրման առաքելության մեջ։ 

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай