Իսկ ինչո՞վ եք ապրելու
АналитикаԱրդեն երկու օր է, հայկական լրատվամիջոցները թմբկահարում են այն տեղեկությունը, թե վարչապետ Կարեն Կարապետյանն «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրել է իր մեկ տարվա աշխատավարձը։ Սրանցի բխող մի քանի հարցեր կան։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Կարեն Կարապետյանն աշխատավարձի հույսին չի մնացել, թե ի՞նչ ճանապարհներով է հարստացել, դա քննարկման այլ թեմա է։ Ինչպես ասում են միլիոնատերները՝ առաջին միլիոնի մասին մի հարցրեք, դրանից հետո, ամեն ինչ օրինական կարող եմ ցույց տալ։ Թերևս սա այդ դեպքն է։ Ժամանակին էլ, Շվեդիայի վարչապետը հրաժարվել էր իրեն հատկացվող մեքենայի գումարից ու վարորդի աշխատավարձից, աշխատանքի էր գնում հեծանիվով, իսկ այդ գումարը նվիրաբերել էր երիտասարդների սեռական առողջության պահպանությամբ զբաղվող ինչ-որ ՀԿ-ի, որն ապահովիչներ էր մատուցում սեքսով զբաղվել ցանկացող մոռացկոտ զույգերին։
Սակայն Շվեդիայի վարչապետն իր աշխատավարձից դա չէր անում։ Չէր անում, որովհետև այդ երկրի վարչապետը, ի տարբերությունն պետական պարտքի տակ կռացած Հայաստանի վարչապետի, ապրում էր աշխատավարձի հույսով։
Երկրորդ խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ Կարեն Կարապետյանն այս քայլով ինչ-որ հաղորդագրություն է հղում։ Ինչո՞վ է նա համոզված, որ եվս մեկ տարի շարունակելու է աշխատել վարչապետ, որ ի սկզբանե պլանավորում է անում։ Ամեն ինչ ակնհայտ է. ապրիլից հետո, նա վարչապետ չի մնա։ Իսկ միգուցե մենք ինչ-որ բանից տեղյակ չենք, ու նա շատ լուրջ երաշխիքներ է ստացել։
Ամեն դեպքում փաստենք, որ ցանկացած նորմալ երկրում, համապատասխան մարմիններն այնպայման հարցեր կունենային վարչապետի հետ։ Հայաստանում մի փոքր այլ է։ Հայաստանում հարցեր ունենում են սեղանի շուրջ կամ բիզնես ոլորտներ կիսելուց, հա, չմոռանամ նաև այն քննարկումները, որտեղ որոշում են, թե ինչպես ավելի կռացնեն ողջ ժողովրդին։
Մարիա Պախուցկայա