Հույսներն Ազատիչի վրա են դրել
Аналитика«Սուրմալու» եւ «Առինջ մոլ» տոնավաճառների առևտրականները վճռական են տրամադրված։ Ինչպես հայտնի է, ՊԵԿ-ը կատարում է որոշակի փոփոխություններ, որոնց արդյունքում երևալու է այդ առևտրականների շրջանառության ողջ ծավալը։ Բնական է, որ նախկինում արտոնյալ պայմաններով աշխատող առևտրականներին դա ձեռնտու չէ։ Այստեղ խնդիրը միայն առևտրականների ծավալի շրջանառությունը չէ։ Այդ նույն ՊԵԿ-ը, շատ լավ կաներ, եթե իրական վերահսկողություն սահմաներ ենթադրենք բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի հարցում։ Նայում ես, լուրջ ծրագրավորող, որն ամեն օր գնում է աշխատանքի ու կատարում հսկայական ծավալի գործ, ամսվա վերջում ձևակերպված ստանում է 70.000 դրամ։ Դա իհարկե ծիծաղելի է թիվ է։ Իրականում, նրանք ստանում են 700.000-ից ոչ պակաս գումար։ Սակայն բյուջե մուտք է գործում 70.000-ից պահվող հարկը, որը 10-12 անգամ ավելի քիչ է, քան կարող էր մուտքագրվել։
Սակայն մյուս կողմից, տարօրինակ է նաև վաճառականների գործելաոճը և պահանջային հիմնավորումը։ «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը չի հասկանում ՊԵԿ նախագահի կոշտ դիրքորոշումը, որով փորձ է արվում իրենց ամբողջությամբ բերել հարկային դաշտ։
«Եթե Վարդան Հարությունյանը տենց տոնով ասում է, որ զիջումներ չեն լինելու, մենք էլ ենք չորով գնալու մինչեւ վերջ։ ՊԵԿ նախագահի ասածը մեզ համար օրենք չի, էս երկրի տերը Սերժ Ազատիչն ա, նա հաղթանակած մարդ ա, երկիրը փրկել ա էս կեղտոտ իրավիճակից, եթե Սերժ Ազատիչը ասի՝ տղերք սենց ա, տենց էլ կլինի»։
Այստեղ պարոն Ներսիսյանը պետք է հստակեցնի, թե ու՞մ դեմ է պայքարում։ Այդ նույն Ազատիչի և նրա խմբի գործելաոճի պատճառով է, որ այսօր Հայաստանում, թողած իրական հարկատուներին ու օլիգարխներին, քամում են օրվա հաց վաստակողների վերջին կոպեկները։
Ատոմ Ոսկանյան