Ֆուտբոլի երիտասարդական հավաքականում փոփոխություններ են տեղի ունեցել
СпортՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շարքում փոփոխություն է տեղի ունեցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Նարեկ Ասլանյանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Հայաստանի Մ-21 հավաքականին առաջիկա խաղերում: Փոխարենը հավաքական են հրավիրվել Աշոտ Ադամյանը «Բանանցից» և Արթուր Նադիրյանը «Փյունիկ»-ից:
2017 նոյեմբերի 10-ին և 14-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ հյուրընկալելով համապատասխանաբար Ռուսաստանի և Սերբիայի Մ-21 հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին` Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: