Սերխիո Ագուերոն՝ «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկու
Спорт«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում գրավելով իտալական «Նապոլիի» դարպասը, դարձել է անգլիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Դա Ագուերոյի 178-րդ գոլն էր «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում նա անցկացրել է 264 հանդիպում: Այդ գոլերից 132-ը նա խփել է աջ ոտքով, 31-ը՝ ձախ, իսկ 15-ը՝ գլխի հարվածով:
Մինչեւ այս «Մանչեսթեր Սիթիի» պատմության ռմբարկուների ցուցակը գլխավորում էր Էրիկ Բրուքը, որը թիմում խաղացել է 1928-1939-ը եւ խփել 177 գոլ:
Սերխիո Ագուերոն 2011-ից է հանդես գալիս անգլիական ակումբում: