Կավարտվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդման գործընթացը. Միրումյան
ЭкономикаՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման, խնդիրների կանոնակարգմանն ուղղված գործընթացների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՊԵԿ-ին՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար:
Ըստ Միրումյանի, հանրապետությունում այսօր առկա է դեռևս շուրջ 25 հազար նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման անհրաժեշտություն:
Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին՝ ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց. «Այդպիսով հանրապետությունում կավարտվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդման գործընթացը, որը հնարավորություն կտա իրականացնել առավել արդյունավետ հսկողություն, մոնիթորինգ, կրճատել ստուգումների քանակը»: