Աթլետիկոյի պաշտպանը շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով
СпортՄադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի` ադրբեջանական «Ղարաբաղի» հետ կայացած (1:1) հանդիպման ժամանակ:
Այսպիսով, Լուիսը բաց կթողնի «Դեպորտիվոյի» հետ հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆիլիպե Լուիսը մասնակցել է 11 խաղի: