Վարչապետի մեկ տարին. ինչպե՞ս ստել իրականում
АналитикаՆախորդ օրը, հարցազրույց տալով ԶԼՄ-ներին, վարչապետը փաստացի ամփոփում էր իր աշխատանքի մեկ տարին: Ընթերցողին չենք հիշեցնի այն հոգնատանջ աչոնիկների, սեռակարոտ կանանց և կարճամիտ տղամարդկանց էյֆորը, երբ նոր վարչապետի նշանակումից համազգային էքստազի իմիտացիա ստեղծեցին: Փաստենք, որ շատերը, սեռական լեզվով ասած, երազախաբ եղան և դեռ կշարունակեն լինել:
Նրա բոլոր պնդումները, ծրագրերը, ներդրումների խոստումները, բարեկեցիկ կյանքը, դռայվը, աշխարհը շուռ տալու կոչերը պարզապես ֆարս էին: Դա գիտեինք ի սկզբանե: Բայց արդյո՞ք Հայաստանում ապրող հասարակությունն այդքան միամիտ է: Պարզվեց՝ այո: Այդ միամտության մեջ թերևս ծերությունն է մեղավոր: Այո բարեկամներ, մենք ծերացել ենք: Ծերացել ենք որպես հասարակություն, իսկ որպես կանոն, ծերության փուլում գնում էին դեպի մանկական տարիք: Մանկական տարիքում խխաբվելը հեշտ է:
Բացի ռուսական շահերը ներկայացնելուց, ի՞նչ արեց վարչապետն այս մեկ տարվա ընթացքում: Օգնեց հանրապետականին վերարտադրվել: Դա քիչ գործոն չէր: Հասարակություն կոչված անդեմ զանգվածը, որն արդեն հոգնել էր Սերժ Սարգսյանի ու նրան սպասարկող որոշ տգետների դեմքից, ուրախացավ կոստյումով հյուսիսո մարդուց: Ուրախացավ և ընտրեց նրան: Հույս ունենալով ավելի լավ կյանքի: Սակայն նա չարդարացրեց այդ հույսերը: Նա շարունակում է ստել ու դա անում է ժպիտով, կատակով, երբեմն՝ արդար զայրույթի միֆ ստեղծելով: Իրականում, նրան շատ չենք մեղադրում: Համաշխարհային կրոններից ցանկացածի առաջնորդն էլ եթե գար ներկայիս Հայաստան, այս համակարգի պայմաններում ոչինչ չէր կարող անել: Համակարգը նեխած է: Այն վտանգավոր թարախապալար է դարձել, որը վերջնական կփչացնի մեր օրգանիզմը:
Իսկ ի՞նչ ցուցանիշ գրանցեց: Շատ ակնառու ցուցանիշ: Վերջին մեկ տարում, Հայաստանից արտագաղթել է 20.000 մարդ:
Կարապետ Հակոբյան