«Շարլ... Մենք քեզ արժանի չենք»
БлогՀաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շարլ Ազնավուրի շուրջ ծավալվող արհեստական սկանդալը հերթական անգամ ինձ գցեց խոր դեպրեսսիայի մեջ, որից չգիտեմ, թե երբ դուրս կգամ, բայց ես, քանի որ իմ անհամեմատ փոքր աշխարհում բախվում եմ դրա հետ, մի փոքր օրինակ ունեմ, որը չնայած չհասկացողը էլի չի հասկանա. երբ ես սկսեցի մեր մեջ գովազդել Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի Ընկեցիկը», ամեն անգամ ոգևորված խոսել էդ գրքի մասին, ասել, որ իմ ամենասիրելի գրքերից է, ջահելության մեծ մասը, պատկերացում չունենալով, թե գիրքն ինչի մասին է, միայն տեսնելով թուրք հեղինակ, Ստամբուլ բառը, առանց ուսումնասիրելու սկսեց ինձ համարել թրքամետ :ՃՃՃՃՃՃՃ հիմա ես կամ Էլիֆ Շաֆակը մեղք ունե՞նք, որ դուք սիրում եք առանց իմանալու խոսել։ :ՃՃՃՃՃՃՃՃՃ Խեղճ Շարլ... Իմ սերը, հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ անսահման են....
Մի բան գիտեմ միայն, որ մենք քեզ արժանի չենք, մենք արժանի ենք միայն մեր կառավարությանը :ՃՃՃ Հենց էդպես»։