Marca. Աբրամովիչը դադարել է շփվել Չելսիի գլխավոր մարզիչ Կոնտեի հետ և որոշել է ազատել նրան
Спорт«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին պաշտոնանկություն է սպառնում:
«Marca»-ի տեղեկություններով, լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դադարել է շփվել իտալացի մասնագետի հետ և արդեն որոշել է ազատել նրան:
Ռուս միլիարդատերը գոհ չէ ոչ միայն թիմի` Անգլիայի առաջնությունում ելույթներից, որտեղ «կապույտները» 10 տուրից հետո զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, այլև Կոնտեի` «Չելսիի» ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտներից:
Ավելի վաղ, Աբրամովիչին դուր չէր եկել Կոնտեի` հարձակվող Դիեգո Կոստայի հետ բաժանվելու որոշումը: Բացի դա, մարզիչը տրանսֆերային անհամաձայնություններ է ունեցել ակումբի ղեկավարության հետ:
Հիշեցնենք` Կոնտեն 2016 թվականին է գլխավորել «Չելսին» և նույն այդ մրցաշրջանում լոնդոնյան թիմի հետ նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը: