Մեսսին դատարանով թերթից մոտ 73 հազար եվրո է գանձել զրպարտության համար և այն ուղղել բարեգործությանը
Спорт«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 72,783 հազար եվրո է նվիրաբերել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը:
Միջազգային այս ոչ պետական կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերում այն մարդկանց, ովքեր տուժել են զինված ընդհարումների և բնական աղետների արդյունքում:
Մեսսին բարեգործությանն է նվիրաբել այն գումարները, որոնք ինքը դատարանի միջնորդությամբ ստացել է արգենտինական «La Razon» թերթից` զրպարտության գործով դատը շահելուց հետո:
ԱԱ-2014-ից հետո պարբերականը հրապարակել էր մի հոդված այն մասին, որ արգենտինացին կեղծամ է կրում և օգտագործում է նանդրոլոն դեղահաբը, որը բարելավում է աշխատունակությունը:
Մեսսին պահել է խոստումը, որը տվել էր դեռ դատավարության սկզբում: