Հայաստանը շուրջ 30 միլիոն դոլարի փրկարարական ժամանակակից տեխնիկա կստանա ՌԴ-ից և Ճապոնիայից
ОбществоՀայաստանի արտաքին իրավիճակների նախարարությունը 2018թ. Ռուսաստանից 16 միլիոն եվրոյի ժամանակակից հատուկ տեխնիկական միջոցներ կստանա: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
«2019թ. մենք ևս 15 միլիոն դոլարի ժամանակակից հրդեհաշիջման մեքենաներ կստանանք Ճապոնիայից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ ՌԴ-ից ստանալու են հրդեհաշիջման և փրկարարական հատուկ ժամանակակից տեխնիկա, ինչի հետևանքով պահպանման ծախսերն են ավելանալու, որը կառավարությունը պետք է հաշվի առնի: