Չեմպիոնների լիգա. Էլ Շարավին` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
СпортՀռոմի «Ռոմայի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Լոնդոնի «Չելսիի» դեմ հաղթական խաղում (3:0) դուբլի հեղինակ դառնալուց հետո իտալացին ստացել է ձայների 60 տոկոսը:
Թեկնածուների թվում էին նաեւ Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», 34 տոկոս), Ալան Ձագոեւը (ԲԿՄԱ, 2 տոկոս), Դելե Ալին («Տոտենհեմ», 1 տոկոս), Մարլոսը («Շախտյոր», 1 տոկոս), Լայվին Կյուրզավան (ՊՍԺ, 1 տոկոս), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի», 0 տոկոս) եւ Կինգսլի Կոմանը («Բավարիա», 0 տոկոս):