«Ժողովուրդ». ՃՈ նոր պետը փորձում է ենթականերին «գործի վրա բռնացնել»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը որոշել է նորարարություններ կիրառել: «Ժողովուրդ»-ի տեղեկություննեիով՝ Արտակ Հարությունյանը ամեն ինչ անում է, որպեսզի ՃՈ շարքային անձնակազմն իրեն դեմքով չտեսնի եւ չճանաչի: Արտակ Հարությունյանի այս մղումը բացատրվում է նրանով որ նա օրվա ընթացքում քաղաքացիական համազգեստով ու իր ենթականերին անծանոթ ավտոմեքենայով շրջում է Երեւանում: Ըստ լուրերի՝նա փորձում է իր ենթականերին բռնացնել քաղաքացիներից գումար վերցնելու «գործի վրա»: Ավելին, ասում են՝ նա ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցների արդեն իսկ «գործի վրա բռնացրել» է եւ նրանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում