Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է կանգնել «իրական» իսպանական դատարանի առաջ
Международные новостиԿատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է կանգնել իսպանական արդարադատության առաջ պայմանով, որ այն «իրական» լինի:
«Ես չեմ պատրաստվում թաքնվել արդարադատությունից, սակայն իրական արդարադատությունից», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է RTBF հեռուռադիոընկերության եթերում:
Հիշեցնենք, որ նախօրեին իսպանական դատարանը Պուչդեմոնին և Ժեներալիտետի ևս 4 անդամի ձերբակալության համար միջազգային օրդեր էր հատկացրել: Նրանց պարտավորեցրել էին ներկայանալ հարցաքննության, սակայն չներկայանալու դեպքում նրանց ձերբակալություն էր սպառնում: