Անտոնիո Կոնտե. Շատ բարդ խաղ է սպասվում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
СпортԼոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա դիմակայության մասին:
«Շատ բարդ խաղ է սպասվում: Մենք խոսում ենք շատ լավ թիմի մասին, որը ֆիզիկապես շատ ուժեղ է: Մենք շատ ուշադիր պետք է լինենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Մենք աշխատում ենք, որպեսզի պատշաճ պատրաստ լինենք տնային հանդիպմանը, բայց «Յունայթեդը» շատ ուժեղ թիմ է:
Երբ խաղում ես «Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի», «Լիվերպուլի» եւ «Տոտենհեմի» հետ, միշտ էլ մեծ խաղ է: Այդպիսի հանդիպումները ոգեւորում են ֆուտբոլասերներին ամբողջ աշխարհում»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը նոյեմբերի 5-ին է: