Մարսելը հեռացրել է Էվրային` երկրպագուի գլխին ոտքով հարվածելու համար
Спорт«Մարսելի» նախագահ Ժակ-Անրի Էյրոն հանդիպել է պաշտպան Պատրիս Էվրայի հետ և հայտնել նրան աշխատանքից ժամանակավորապես հեռացվելու մասին:
Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
Էվրան ավելի ուշ հանդիպման կհրավիրվի, որի ընթացքում որոշում կկայացվի հետագա կարգապահական միջոցառումների վերաբերյալ:
«Մարսելի» տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ հետաքննությունն է իրականացվում երկրպագուների գործով, ովքեր վիրավորել են Էվրային: Այդուհանդերձ, նշվում է, որ ֆուտբոլիստն իրեն պետք է ավելի զուսպ պահեր և չարձագանքեր սադրանքներին:
Հիշեցնենք` Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Վիտորիա Գիմարայեշի» հետ խաղում 36-ամյա ֆուտբոլիստը ոտքով հարվածել է իրեն վիրավորած երկրպագուներից մեկի գլխին և դեռ խաղը չսկսված` հեռացվել է դաշտից:
Հաղորդվում էր, որ Էվրան նվազագույնը 5 խաղով կորակազրկվի: