«Հայկական ժամանակ». Արկադի Ղուկասյանը պաշտոնին վերադառնալու պլաններ ունի
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այդ պաշտոնին վերադառնալու պլաններ ունի: Մասնավորապես, մտադիր է թեկնածու առաջադրվել 2017 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին: Ղուկասյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են անգամ, թե այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի, Հայաստանի իշխող վերնախավի ներկայցուցիչների հետ: Նման խոսակցությունները, սակայն, բավական նյարդային են ընկալվում Ղարաբաղում, որովհետեւ Ղուկասյանի իշխանության տարիներին Ղարաբաղում բավականին լարված եւ անառողջ մթնոլորտ է եղել: Դրա համար եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց սրանից իրողությունները չեն փոխվում: Ղուկասյանը, հիշեցնենք, ԼՂՀ նախագահ դարձավ 1997-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկավ Երեւան եւ նշանակվեց վարչապետ: Այդ ժամանակ Ղուկասյանը ԼՂՀ ԱԳ նախարարն էր: Որպես նախագահ` նա պաշտոնավարեց մինչեւ 2007-ը: Նրանից հետո ընտրված Բակո Սահակյանի նախագահական երկրորդ ժամկետը լրանում է 2017-ի գարնանը, եւ նա երրորդ անգամ չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում