Արտակարգ դեպք Աբովյանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել ամուսիններին, ապա բախվել հենասյանը (ֆոտո)
ОбществоԿոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի պողոտայում՝ Աբովյանի ծննդատան մոտ, 28-ամյա Գուրգեն Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի 59 MN 599 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հոգու, այնուհետեւ բախվել գազատար խողովակի հենասյանն ու ծառին ու հայտնվել մայթին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի հետեւանքով վիրավորները նախ տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ նրանցից մեկը՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։