Կոնտե. Հարգում եմ Մոուրինյոյի աշխատանքը, նա էլ պետք է իմ աշխատանքը հարգի
СпортԼոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումից առաջ հրաժարվել է մանրամասնել մրցակցի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունները:
«Մարզիչների հարաբերությունները կարեւոր չեն: Մենք պետք է հարգենք մյուս մարզիչների աշխատանքը: Ես չեմ սիրում որեւէ այլ բանի մասին խոսել մարզիչների վերաբերյալ: Մոուրինյոն իմ մրցակիցն է, ես էլ նրա մրցակիցն եմ: Խաղից հետո ամեն ինչ այդպես էլ կմնա: Ես հարգում եմ նրա աշխատանքը, նա էլ պետք է հարգի իմ աշխատանքը: Այսքանով ավարտենք այս թեման»,- Կոնտեի խոսքը մեջբերում է SkySports-ը:
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը Լոնդոնում տեղի կունենա նոյեմբերի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին: