Բակո Սահակյանի մոտ քննարկվել են Հադրութի շրջանի խնդիրները
ОбществоԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքների համակարգման բարձր մակարդակի պահպանումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ։