Ереван, 18.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам Вардеванян Министр юстиции РА приняла посла Болгарии В Гренландии отметили спад экономической активности после угроз США «Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформации По делу о смерти военнослужащего есть задержанный Уиткофф назвал четыре требования США к Ирану За большие деньги – да: В Армении вновь простят уклонистов Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья» Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы Армении Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — Пашинян


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Общество

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Խորհրդային Միության կողմից «բաժանիր, որ տիրես» քաղաքականության պատճառով ԽՍՀՄ փլուզումը վիճարկելի տարածքներում կործանարար պատերազմների պատճառ դարձավ: Հետխորհրդային տարածքում ամենաերկարատև խնդիրն առաջացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի շուրջ: Եվ այս հակամարտությունը յուրահատուկ է, քանի որ այն միջնորդավորված պատերազմ չէ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և հետաքրքիր է այն դիտարկել հակամարտության վաղ շրջանում Ամերիկայի դիրքորոշման տեսանկյունից: Այս մասին հեղինակավոր Forbes պարբերականում հրապարակված հոդվածում գրում են Կովկասի հարցերով փորձագետներ Մովսես Տեր-Հովհաննիսյանն ու Սուրեն Սարգսյանը: «Որպեսզի միջազգային հանրությունը Ադրբեջանիցլայնամասշտաբ ռազմական արկածախնդրություն չակնկալիինչպես տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլինԱՄՆ-ն պետք էվերանայի իր դիրքորոշումը՝ օգնություն տրամադրելու առանցայն էլ հարուստ ագրեսորինորը խախտում է ԱՄՆ օրենքը»,- եզրափակել են հեղինակները:

Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ որպես դե յուրե անկախ պետություն: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին միանալ միայն այն դեպքում, երբ դուրս բերի զորքերը, իրենց ձևակերպմամբ, «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: «Նախ օկուպացված տարածքներից Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերըմասնավորապես՝ ԳետաշենիցՄարտունաշենից ու ՇահումյանիցԵթե կան օկուպացված տարածքներապա դրանք օկուպացված ենԱդրբեջանի կողմիցԵրկրորդը՝ եթե Ադրբեջանը ցանկանում էոր Հայաստանը միանա տարածաշրջանային նման նախագծերիապա ինքըպետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ որպես դե յուրե անկախ պետություն»,- ասաց Շարմազանովը:

Եվրանեսթի Բյուրոն ընդունել է Եվրոպական Խորհրդարանի և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների համատեղ ուղերձը: Կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ, հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որը չունի ռազմական լուծում, այլ միայն բովանդակային բանակցությունների վերսկսման, բարեխղճորեն եւ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների եւ երկխոսության միջոցով:

Արցախի պաշտպանության բանակի  հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներընոյեմբերի կեսերին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կհանդիպեն նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըհերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Սպառելով քաղաքական բառապաշարը՝ այս անգամ Էրդողանն անցել է անեծքների ժանրին. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»: Նա նշել է, թե ԼՂ հիմնահարցը «արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»՝ չմոռանալով  հերթական անգամ ասել, որ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում են Ադրբեջանին:

Հայոց ցեղասպանության դատապարտում

ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամները Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Պաշտոնական այցով Երևան այցելած Գերմանիայի երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը հանդիպել է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ:  Ուդո Միխալիկը նշել է, որ ինքը նախարարների հանձնաժողովի առաջին ներկայացուցիչն է, ով այցելում է Հայաստան և մեր երկիր է ժամանել համագործակցության ամրանդման և զարգացման ծրագրերով: Նա ընդգծել է, որ Գերմանիայի Սաքսոն Անհալթի դպրոցների դասագրքերում ներառված է Հայոց ցեղասպանության մասին նյութը որպես կրթական ծրագրի բաղադրիչ:

Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ ռեժիսոր Ջո Բերլինգերի փաստագրական Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Այդ մասին տեղեկացրել է ֆիլմի երաժշտության հեղինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

Հայաստան և աշխարհ

Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցում Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով զբաղեցնում է 47-րդ տեղը՝ նախորդ տարվա 38-րդ տեղի համեմատ:

 

Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում հանդիպել է ունեցել Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ: Շնորհակալություն հայտնելով հայկական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար՝ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ Հնդկաստանի բարգավաճմանն ու հնդիկ ժողովրդի բարեկեցությանն ուղղված նրա պատասխանատու գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանի Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին, որում անդրադարձել է հայ-հնդկական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում Հնդկաստանի հայ համայնքի մեծ դերին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, հայրենիքի ու համայն հայության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավոր ուղիներին, ինչպես նաև Հայաստանի կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, այդ թվում` հանրաքվեի միջոցով կառավարման նոր` լիարժեք խորհրդարանական համակարգին անցնելուն: Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:

Ռուսաստանն օրերս Հայաստան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաձայն նոր համաձայնագրի նախագծի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:

ՀՀ Նախագահը նաև նշել է, որ Երևանն ու Մոսկվան մշակում են համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը. միջոցները կարող են ուղղվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը: Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ զուգահեռ Հայաստանում ստեղծվել է ևս երկու ներդրումային ֆոնդ. դրանցից մեկը Համահայկական ներդրումային ֆոնդն է, երկրորդը՝ «Հայաստանի ներդրողների ակումբը»: «Նոյեմբերի 13-ին այս ֆոնդը Երևանում կազմակերպելու է մեծ շնորհանդես՝ ներդրումային ծրագիր սկսելու մասին (մեկ միլիարդ դոլարից մի փոքր ավելի): Դրանք ներդրումներ են հիմնականում Հայաստանի էներգետիկայի ոլորտում, ինչն իր մեջ ներառում է և Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացումը, նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը և Schneider Electric հայտնի ընկերության էներգետիկների համար արտադրանքի կազմակերպումը: Եվ ես կարծում եմ, որ այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում»,- հավելել է Սերժ Սարգսյանը:     

Հայաստանը շարունակելու է գինեգործության և կոշիկի արտադրության ոլորտների զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Այդ մասին «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողը նշել է, որ մինչ այժմ մեր երկիրը հայտնի է եղել իր կոնյակով, սակայն գտնվելով Հայաստանում՝ բացահայտել են հայկական գինին և կատակելով ՀՀ Նախագահին հարցրել. «Ինչո՞ւ էիք այսքան ժամանակ թաքցնում այն մեզնից»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի անցկացման կապակցությամբ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 

Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Նախագահը բարձր է գնահատել անցած 25 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի կողմից երևանյան գրասենյակի միջոցով իրականացված զարգացման ծրագրերը, որոնք, նրա խոսքով, եղել են և՛ թիրախային, և՛ բազմազան՝ սկսած ժողովրդավարական հաստատություններին աջակցությունից մինչև փոքր և միջին բիզնեսին օժանդակություն: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ այցելել է կրթական այդ հաստատություն:

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը Տաշքենդում մասնակցել է  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝  նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝  ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար: Կարեն Կարապետյանը հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին: Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ միջպետական կապերի ակտիվացմամբ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում։ «Կրթությունը զորեղ գործիք էայս կազմակերպության կողմից որդեգրած արժեքները խթանելու համարՑավալի էոր որոշ պետություններ կրթությունն օգտագործումեն հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելովհատկապես երիտասարդների շրջանումԱդրբեջանիդասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կանդրանցից մեկը երեխաներին սովորեցնում էոր հայերն իրենց գենետիկ թշնամիներն ենՌասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թզեկույցում նշված էոր «Ադրբեջանիքաղաքական առաջնորդներըկրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լիկոչեր հնչեցնելադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացելանսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-իԿանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված էոր «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»: Հասարակություններըպատրաստ չեն լինի հաշտեցմանըեթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիեւում մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Արմեն Աշոտյանը Կիեւից հայտնել է, որ վեհաժողովի աշխատանքների համար խորհրդարանական պատվիրակության կողմից պատրաստվել եւ շրջանառվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձեւի հրատապ նախագիծ, որն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում: 

Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Արցախի Հանրապետությունում և հնարավորություն ունեմ անձամբ ծանոթանալու այստեղ ապրող մարդկանց և նրանց խնդիրներին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգն, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ  Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ: «Երկօրյա այցիընթացքում կարևոր հանդիպումներ եմ ունեցել ինչպես քաղաքական իշխանությանայնպես էլ հասարակության ներկայացուցիչների հետՇատ հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն եմ հավաքելԿարծում եմ՝ Արցախի հետ համագործակցությունը ոչ միայն անհրաժեշտ էայլև չպետք է սահմանափակվի տարբեր քաղաքական գործիչների միայն մասնավոր այցերովԱյդ մասին ես անպայման կբարձրաձայնեմ իմ գործընկերների հետ հանդիպումներում»,- ասել է գերմանացի խորհրդարանականը և հավելել, որ այցի ընթացքում համոզվել է, որ Արցախի մասին շատ քիչ և թյուր տեղեկություն կա Գերմանիայում:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկ:

Հայաստանում անցկացվել է Եվրասիական ֆոնդային բորսաների միության 24-րդ տարեկան վեհաժողովը: Եռօրյա միջոցառումը համախմբել է միության անդամ բորսաների ղեկավարներին, ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներին: Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը տեղեկացրեց, որ սա առաջին հանդիպումն է միության գլխավոր գրասենյակը Ստամբուլից Երեւան տեղափոխելուց հետո: Վեհաժողովի շրջանակում քննարկվելու  են  ֆեդերացիայի զարգացման հիմնական ռազմավարությունները, մասնակիցները հնարավորություն են ունենալու փոխանակելու եւ ներկայացնելու անդամ երկրների ֆինանսական շուկաների գործունեությունը:

Հնդկական Sommelier գինու ամսագիրն անդրադարձել է Հայաստանում գինեգործության՝ դարերի խորքից եկող ավանդույթներին և ներկա միտումներին:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներից է և անհեթեթ է որակում գնահատականները, թե ՀՀԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 30-ին մեկնարկած 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներին բոյկոտել են վարչապետին: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու մեկամյա գործունեության արդյունքները: Նա ներկայացրել է ընթացիկ տարվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճը և 2018 թվականին նախատեսված բյուջեի եկամուտները, դեֆիցիտը և ծախսերը: Հայաստան ընդհանուր այցելությունների ցուցանիշը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 21.4 տոկոսով, հայտարարեց նա։ «Զվարթնոց» օդանավակայանումուղևորափոխադրումն արձանագրել է 20.3 տոկոս աճ, «Շիրակ» օդանավակայանում` 832.6 տոկոս»,- ասաց վարչապետը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագծով կառավարությունը պլանավորել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը: «Այժմթեև նկատվող դրական միտումներինտնտեսական աճիհիմքերը դեռևս բավարար ամուր չեն տնտեսական կայուն աճի ապահովման համարԴրա համար մենք 2018թբյուջեով ծրագրել ենքայնպիսի հարկաբյուջետային քաղաքականությունորը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը՝ ապահովելով 5 տոկոսանոց կայուն տնտեսական աճինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրներըՆշվածցուցանիշին հասնելը մեզանից մեծ ջանքեր է պահանջելու»,- ընդգծեց վարչապետը:

Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2018 թ. աճելու է, ինչը նշանակում է, որ բնակչության ընդհանուր կենսամակարդակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի առումով բարձրանալու է: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա հավելեց, որ բնակչության կյանքի որակի մասին պատկերացում կազմելու լավագույն ձևերից մեկը սպառման ցուցանիշներին հետևելն է: «2017 թմասնավոր սպառումն աճում էաճում են սպառողական վարկերըՍա խոսում է միբանի մասինթեկուզ մենք ազգաբնակչության եկամուտների մասով համեստ աճ ունենքբայց  մարդիկ իրենց ապագայի նկատմամբդրական սպասումներ ունեն»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:

Հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների արդյունքում կառավարությունը նախատեսում է 10 միլիարդ 280 դրամի լրացուցիչ եկամուտ ստանալ 2018 թվականին: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսներինախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը«Սա հիմնականում պայմանավորված է ծխախոտիբենզինիսեղմած գազի ևալկոհոլային խմիչքների նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ»,- նշեց Ջանջուղազյանը:

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը:

Դանակով զինված անձը հոկտեմբերի 30-ին հարձակվել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա: Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ վերցված երեխան ազատ արձակվեց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքային խորհրդակցության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ 112 ահազանգման համարը, որը Եվրոպական միության բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի և «911»-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում:

Սփյուռք

Russia Today լրատվական հեռուստաալիքի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը «Ֆորբս» ամսագրի ամենաազդեցիկ կանանց ցուցակում առաջ է անցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից:

Միջազգային խճանկար

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում տղամարդը փոքր բեռնատար մեքենայով մեծ արագությամբ քշել է Մանհեթնի անցորդների և հեծանվորդների վրա: Մեքենան մի քանի թաղամաս սլացել է հեծանվորդների համար նախատեսված ճանապարհով և կանգ է առել միայն դպրոցական ավտոբուսին բախվելուց հետո: Կատարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ են ստացել ավելի քան 12-ը: Տեղական իշխանությունները կատարվածն արդեն ահաբեկչություն են որակել: Երբ տղամարդը զենքը ձեռքին դուրս է եկել մեքենայից, ոստիկանները նրա դեմ կրակ են բացել՝ վիրավորելով ահաբեկչին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Ամերիկյան CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հանցագործը, դուրս գալով մեքենայից բղավել է «Ալլահ աքբար»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա մոտ եղել է գրություն, որում նշված է եղել, թե ինքը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից: Բելգիայի և Արգենտինայի արտգործնախարարություններից հայտնել են, որ զոհերի թվում կան իրենց երկրների քաղաքացիներ: Ամերիկյան լրատվամիջոցներն հայտնել են, որ ահաբեկչության հեղինակը 29-ամյա ուզբեկ Սայֆուլլո Խաբիբուլաևիչ Սաիպովն է:

27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палецВ Иране суды над некоторыми участниками беспорядков будут открытымиНАБУ обвинило в коррупции главу одной из фракций Рады- это Юлия ТимошенкоМирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалосьТолько в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»Почему КС уклоняется от ответа на вопрос, игнорируя требование законодательства? «Паст»Ucom внедряет Hecttor AI для повышения качества коммуникаций в колл-центре А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»Запасы газа в Германии упали до рекордного минимумаЗвезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили КоллинзАрхимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в АраратеГосагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела МикаелянаПосольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД РоссииНачался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РАПашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системыВ Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачейГлава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позицияхSCMP: атака США на Венесуэлу показала необходимость восстановить репутацию ООНСинанян: Проблемы армянского патриархата Иерусалима пока не решены«Христос родился и явился миру, Вам и нам великая радость и благая весть»․ Арман Варданян направил поздравительное послание по случаю Рождества Христова Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом Рубен Варданян был удостоен премии «Великий гуманист», учреждённой медиахолдингом «Евромедиа24» (видео) Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»