Ավտովթար Թբիլիսյան խճուղում. կա մեկ զոհ, երեք վիրավոր
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 5-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. իրար են բախվել ավտոմեքենաներ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Չորս հոգի հոսպիտալացվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: