ՃՏՊ Շիրակի մարզում. Մարմաշենի գյուղապետը և գյուղապետի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց
ОбществоԳյումրիի Մարմաշեն խճուղու և Մուշ-2/2 թաղամասի խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչ, 33-ամյա Հակոբ Բերբերյանի վարած BMW մակնիշի 35AO052 համարանիշի և Մարմաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Մուշեղ Եղիազարյանի վարած «Toyota Camry» մակնիշի 35NF829 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդն ու նրա ուղևոր, համագյուղացի, 60-ամյա Աշոտ Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Toyota Camry»-ի վարորդ Մ. Եղիազարյանը Մարմաշեն գյուղապետի թեկնածու է, իսկ Ա. Եղոյանը՝ Մարմաշեն գյուղի գյուղապետն է: