506 մլն ռուբլի. Վորոնեժի բնակիչը վիճակախաղով շահել է ՌԴ պատմության ամենախոշոր գումարը
ОбществоՌԴ Վորոնեժի մարզի բնակիչը 506 մլն ռուբլի է շահել վիճակախաղով՝ այդպիսով ռեկորդ սահմանելով Ռուսաստանի վիճակախաղերի պատմության մեջ:
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է վիճակախաղի ֆեյսբուքյան էջում:
«Ռուսական վիճակախաղի՝ 506 մլն ռուբլի ծավալով ջեքփոթը խաղարկվել է: Սա խոշորագույն շահումն է Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում: Վորոնեժի մարզի բնակիչը հարստացել է կես մլրդ ռուբլիով», - ասվում է հաղորդագրության մեջ: