ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ավստրալիան համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել
Международные новостиԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ավստրալիան երկուշաբթի համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել հարավկորեական Չեջուդո կղզու մոտակայքում՝ Սեուլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին: Այդ մասին հայտարարել է հարավկորեական ռազմածովային ուժերի հրամանատարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զորավարժություններն ընթանալու են երկու օր: Դրանց մասնակցում է չորս նավ՝ կառավարվող հրթիռներով և վաղաժամ նախազգուշացման «Իջիս» համակարգով «Սեջոն» հարավկորեական էսկադրային ականակիրը, ամերիկյան Chafee ականակիրը, ինչպես նաև ավստրալական «Մելբուրն» և «Պարամատա» ֆրեգատները:
Սպասվում է, որ զորավարժություններին կմասնակցեն առափնյա պարեկային P-3 ինքնաթիռները և MH-60 ուղղաթիռները:
Ինչպես հայտարարել է Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը, զորավարժություններն ուղղված են միացյալ ռազմածովային ուժերի կողմից հյուսիսկորեական միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման այլ զենքի ներմուծման և արտահանման կանխմանը և Հյուսիսային Կորեայի հակաիրավական սադրիչ գործողությունների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը:
Զորավարժություններն ընթանում են Ասիայի երկրներով Թրամփի շրջագայության ֆոնին: Այժմ նա Ճապոնիայում է, իսկ երեքշաբթի ժամանելու է Հարավային Կորեա: