Վիետնամում թայֆունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 47-ի
Международные новостиՎիետնամում, որտեղ երկուշաբթի պետք է մեկնարկի Ասիա–Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, հզոր թայֆունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 47-ի, 21 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է Việt Nam News–ը։
Տարերքը մոլեգնել էր շաբաթ օրը Նյաչանգ քաղաքից ոչ հեռու, որը Դանանգ քաղաքից 500 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ էլ պետք է ընթանա գագաթնաժողովը։ Քամու արագությունը հասնում է 902 կմ/ժ–ի։ Քամու պոռթկումները պոկել են տների տանիքները, փլուզել էլեկտրահաղորդակցման սյուներւ։ Իշխանությունների տեղեկություններով՝ քամու հետեւանքով 114 հազար տանիք է պոկվել, ավելի քան 1.3 հազար տուն ավերվել է։ Որոշ շրջաններում հեղեղվել են ճանապարհները, չեղարկվել դասերը։