Ավելի քան 1 մլն մարդ բեռնել է կեղծ WhatsApp
ОбществоWhatsApp մեսենջերի ավելի քան 1 մլն օգտատեր ամբողջ աշխարհում թարմացված ծրագրի փոխարեն կեղծն է բեռնել, որը նրանց «խեղդել» է գովազդով, հայտնում է «9-րդ ալիք Իսրայելը»։
Չարագործները Google Play–ում Update WhatsApp Messenger ծրագիրն են տեղադրել, որը ստորագրված է եղել WhatsApp Inc.ընկերության անունից։ Ամեն բան ճիշտ է, միայն բացառությամբ այն բանի, որ ընկերության անվանման մեջ բացարկը մեկ այլ «յունիկոդային» նշանով է գրված եղել։ Դա մոլորության մեջ է գցել Google–ի ռոբոտին, որը չի ճանաչել կեղծիքը եւ պահպանել է թարմացումը։
Բազմաթիվ բողոքներից հետո կեղծ մեսենջերը հեռացվել է Google Play–ից։
Նոյեմբերի 3-ին WhatsApp–ի աշխատանքը խափանվել էր։ Օգտատերերը բողոքում էին, որ չեն կարողանում մուտք գործել եւ հաղորդագրություններ ուղարկել։