Մոուրինյոն՝ Կոնտեի ձեռքը չսեղմելու մասին. Չեմ կարող վազել նրա հետեւից
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Անգլիայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղից հետո չի սեղմել «Չելսին» գլխավորող Անտոնիո Կոնտեի ձեռքը:
«Պետք է Կոնտեի հետեւից վազե՞ի դեպի դաշտի կենտրոն, որպեսզի սեղմեի նրա ձեռքը: Ես այնտեղ էի եւ սեղմեցի մարզչական շտաբից ինչ-որ մեկի ձեռքը: Այդ պատճառով կարծում եմ, որ նրա օգնականներից մեկի ձեռքը սեղմելով՝ կատարեցի իմ պարտքը: Չեմ կարող վազել Կոնտեի հետեւից: Ինչո՞ւ պետք է սպասեմ հանդերձարան տանող թունելի մոտ: Իսկ նա պետք է չանի՞ դա: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Այդ դուք եք միշտ անհանգստանում»,- լրագրողի հարցին պատասխանել է Մոուրինյոն, գրում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած եւ «Չելսիի» հաղթանակով (1:0) ավարտված խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես էր եկել 62 րոպե: