Հայտնի են, թե ովքեր կսպասարկեն Հայաստանի ընտրանու երկու ընկերական հանդիպումները
СпортՆոյեմբերի 9-ին և 13-ին կայանալիք Հայաստան-Բելառուս և Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումները կսպասարկեն վրացի մրցավարները,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստան-Բելառուս հանդիպման գլխավոր մրցավարն է Լաշա Սիլագավան, մրցավարի օգնականներն են Զազա Մենթեշաշվիլին և Դավիթ Չիգոգիձեն:
Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Գևորգ Եղոյանը Հայաստանից:
Հայաստան-Կիպրոս հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գեորգի Վադաչկորիան, մրցավարի օգնականներն են Լևան Տոդրիան և Լևան Վարամիշվիլին: Չորրորդ պաշտոնյայի անունը հայտնի կդառնա ավելի ուշ: