Ճապոնիան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Международные новостиՃապոնիայի կառավարությունը երեքշաբթի տեղի ունեցած նիստում Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակում 9 կազմակերպություն եւ 26 մասնավոր անձ է ավելացրել, որոնց ակտիվները պետք է սառեցվեն: Նիստից հետո այս մասին պաշտոնապես հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային խնդիրը դարձել է մինչեւ հիմա աննախընթաց կարեւոր եւ մոտեցող սպառնալիք: Բացարձակապես անընդունելի է, որ Հյուսիսային Կորեան արհամարհում է միջազգային հանրության զգուշացումները եւ սադրիչ գործողությունները շարունակում է»,- հայտարարել է Սուգան:
Նա նշել է, որ առաջընթաց չկա նաեւ Ճապոնիայի համար կարեւորագույն խնդրի՝ Հյուսիսային Կորեայում պահվող Ճապոնիայի քաղաքացիներին ազատելու խնդրի լուծման հարցում: