Կարեն Խաչանով. Սպասում եմ, որ լինելու է հետաքրքիր մրցաշար
СпортՌուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը Միլանում կայանալիք թենիսի «Մասթերս U-21» մրցաշարից առաջ կիսվել է տպավորություններով: Նոյեմբերի 7-ին մեկնարկող մրցաշարի խմբային փուլում մոսկվացի թենիսիստը B խմբում կմրցի ռուս Դանիլ Մեդվեդեւի, խորվաթ Բորն Չորիչի եւ ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնի հետ:
«Կարծում եմ՝ կլինի շատ հետաքրքիր մրցաշար: Սա անսովոր ինչ-որ բան է: Պետք է հարմարվել այս ձեւաչափին եւ փորձել վայելել խաղը: Սպասում եմ, որ լինելու է դիտարժան մրցաշար:
Հիանալի է, որ նոր սերնդի ներկայացուցիչներն ի զորու են հանդես գալ մեծ մրցաշարերում: Մենք հետեւում ենք արդյունքներին, մոտիվացնում եւ երկրպագում իրար»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP World Tour-ը:
Նոյեմբերի 7-ին Կարեն Խաչանովն առաջին տուրում կմրցի Դանիլ Մեդվեդեւի հետ: