Իրանի ԱԳՆ-ն Սաուդյան Արաբիային մեադրել է «ագրեսիվ պատերազմներ» վարելու մեջ
Международные новостиԻրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Թեհրանին մեղադրում է իր «ագրեսիվ պատերազմների» հետեւանքների մեջ:
«Սաուդյան Արաբիան ագրեսիվ պատերազմներ է վարում, զբաղվում տարածաշրջանային ճնշումներով, իրականացնում ապակայունացնող վարք եւ վտանգավոր սադրանքներ: Հետեւանքների համար Իրանին է մեղադրում»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Զարիֆը:
Նա նշել է, որ «մարտնչող Սաուդյան Արաբիա այցերը տարածաշրջանի առողջության համար վտանգավոր էին»: Նրա խոսքով՝ այս երկիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը հանգեցրեց Բահրեյնի կողմից «բռնաճնշումների», որ հետեւել են «Կատարի անկմանը»:
Հոկտեմբերի կեսին Բահրեյնի ռազմավարական, միջազգային եւ էներգետիկ հետազոտությունների կենտրոնի (DERASAT) ղեկավար շեյխ Աբդուլլահ բին Ահմեդ ալ Խալիֆան Իրանին մեղադրել էր Մերձավոր Արեւելքում իրավիճակի ապակայունացման մեջ Սիրիայի եւ Եմենի ծայրահեղական խմբավորումներին աջակցելու միջոցով: Դրանից զատ, հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը դիվանագիտական հարաբերությունները խզել էին Կատաի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար, եւ նրա հետ ցանկացած հաղորդակցություն դադարեցրել էին:
«Քուշների եւ Լիբանանի վարչապետի այցերը բերեցին Հարիրիի տարօրինակ հրաժարականին այն ժամանակ, երբ նա արտասահմանում էր: Իհարկե, Իրանին են մեղադրում են միջամտելու մեջ»,- հավելում է Զարիֆը:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շաբաթ (https://news.am/rus/news/419314.html) Լիբանանի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտարարել էր Էր Ռիադում: «Ալ Արաբիա» հեռուստաալիքով հեռարձակվող իր ելույթում նա «Հիզբոլլահ» շիական շարժմանը եւ Իրանին մեղադրել էր Լիբանանում ու արաբական աշխարհում երկպառակություն տարածելու մեջ ու հայտարարել էր, որ տեղեկացել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին:
Լիբանանի նախագահ Միշել Աունը Հարիրիի հայտարարությունից հետո հայտնել էր, որ կսպասի քաղաքական գործչի հայրենիք վերադառնալուն հրաժարականը պարզաբանելու համար: «Հիզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Հարիրիի հրաժարականի պատճառները հարկ է փնտրել Սաուդյան Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքները չհիմնավորված է անվանել: Հասան Նասրալլահը նաեւ հայտարարել էր, որ Էր Ռիադը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին հարկադրել է հրաժարական տալ եւ նրան, հավանաբար, ստիպողաբար է պահում Սաուդյան Արաբիայում: