Մուհամեդ բին Սալմանն` ԱՄՆ թշնամի
АналитикаՍաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը կոռուպցիայի դեմ պայքարի արշավ է սկսել: Ինչպես հայտնի է, ձերբակալվել են 11 թագաժառանգներ և 4 նախարարներ: Եթե դու այդ երկրի գծով նեղ մասնագետ չես, ապա շատ դժվարությամբ կարող ես ամբողջապես պատկերացներ, թե ինչ է կատարվում այնտեղ: Խնդիրն հետևյալի մեջ է: Տարիներ շարունակ, բնական ռեսուրսների հաշվին, հատկապես նավթի, այդ երկրում ձևավորվել է միլիարդատերների մի հսկայական խավ, որն արդեն սկսել է սպառնալ երկրի ազգային անվտանգությանը: Սա շատ լավ հասկանում է երկրի ղեկավարը, որը գործելու ազատություն է տվել գահաժառանգին:
Բնական է, որ շատ ունենալուց հետո, ստեղծվում է մի իրավիճակ, երբ երկրի առաջին դեմքերը սկսում են մտածել պետության և պետական արժեքների մասին: Ցանկացած երկիր խոցելի է արտաքին մարտահրավերների առաջ, եթե այդ երկրում կա խոշոր չափսերի հասնող կոռուպցիա: Սա շատ լավ հասկանում են նաև Արաբական թերակղզու բնակիչները: Որքան էլ շատերը պնդեն, թե սա ներքին կռիվների խնդիր է, ամեն դեպքում, մեկ փաստ ակնհայտ է՝ այն ծառայելու է Սաուդյան Արաբիայի շահերին:
Սա շատ լավ են հասկանում նաև ամերիկացիները: Տարիներ շարունակ, նրանք այդ երկրից քամել են նավթադոլլարներ: Ամերիկյան կազմակերպություններն ամեն տեսակ կոռուպցիոն գործարքների մեջ են եղել Սաուդյան Արաբիայի վերնախավի ներկայացուցիչների հետ: Արաբներին տվել են շքեղության մոտիվացիա և միլիարդավոր դոլլարներ են հանել Սաուդյան Արաբիայից, տարբեր տեսակ ծառայություններ մատուցելու միջոցով: Եվ բնական է, որ այս պայքարն հատկապես ամերիկացիների սրտով չէ: Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդեր ֆինանսավորող ամերիկացիները, պարզ պատճառներով տարակուսել են ստեղծված իրավիճակից:
«The Washington Post»-ի առաջին հայացքից անմեղ թվացող հրապարակումը և այն, որ Թրամփն աջակցում է արքայազնի գործելաոճին, իրականում ավելի շատ վնաս է, քան օգուտ: Նրանք իբրև չեզոք դիտանկյունից, ներկայացնում են արաբների մտահոգությունները: Սակայն պարզից էլ պարզ է, որ այդ մտահոգություններն ավելի շատ ամերիկացիներինն են, քան՝ արաբներինը:
Մարիա Պախուցկայա