Անձնավուրը Նալբանդյանին ուղարկել է Իսրայել
АналитикаԱյս տարվա հոկտեմբերի 26-ին, Իսրայելում էր հայազգի հայտնի երգիչ Շառլ Անձնավուրը: Այն ինչ արել է Շառլը Հայաստանի և հայերի համար, դեռ երկար ուսումնասիրության և ոչ մեկ գնահատականի կարիք ունի: Հրեաները նրան պարգևատրում էին շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Պատահական չէր այս պարգևատրումը, քանի որ երգիչը և իր քույրը, երկրորդ աշխարհամարտի տարիներին, մեծ օգնություն են ցուցաբերել բռնության ենթարկված հրեաներին: Անձնավուրն իրեն բնորոշ ոճով հարց հղեց Իսրայելի նախագահին: «Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից»:
Բնական է, որ Իսրայելի նախագահն այս հարցին տվեց խրոխտ և լղոզված պատասխան: Ընդհանրապես հրեաները, իրենց Հոլոքոստը դարձրել են բացառիկ բրենդ, և նմանատիպ այլ իրողություն չեն ընդունում: Ինչ ուզեք կասեն՝ կոտորածներ, եղեռն, ջարդեր, բայց երբեք չեն ընդունի Ցեղասպանություն եզրույթը:
Եվ ահա, մի քանի օր անց, Անձնավուրի հետքերով Իսրայելում է հայտնվում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Մինչ վերոնշյալ արարողությունը, Նալբանդյանի այս պաշտոնական այցի մասին հաղորդագրություն չկար: Ստացվում է ի՞նչ: Արդյո՞ք երգիչն է զայրացել ԱԳ նախարարի վրա և նրան ուղարկել Իսրայել, թե ԱԳ նախարարն է հասկացել, որ պետք է ի վերջո, պետական մասշտաբով այս հարցը բարձրացնել:
Երկու դեպքում էլ, փաստերը Նալբանդյանի օգտին չեն խոսում: Սկսենք նրանից, որ որպես ՀՀ ԱԳ նախարար, դու պետք է արժանապատվություն ունենաս: Կարիք չկա խնդրել կամ աղերսել հրեաներին, ճանաչել հայոց ցեղասպանությունը: Երկրորդ, շատ տխուր վիճակում էին Նալբանդյանի պաշտոնական հանդիպումները: Քնեսեթի խոսնակ և փոխխոսնակ ու վերջ: ԱԳ նախարար կամ նախագահ նրան ընդունելության չարժանացրեցին: Միգուցե Իսրայելում կարգն է այդպիսին: Չենք պնդում: Սակայն պետք է գիտակցենք, որ ՀՀ-ին վաղուց լուրջ չեն ընդունում, հատկապես, երբ ՀՀ շահերը ներկայացնում է պարոն Նալբանդյանը:
Զաբել Ռուբինյան