Սաուդյան Արաբիայի արքայազնը ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել կալանավորվելուց հետո
Международные новостиՍաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ բեն Տալալը ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել կաշառակերության կասկածանքով կալանավորվելուց հետո, հայտնում է Bloomberg–ը։
Ալ Վալիդը ամենահարուստ մարդկանցից է, նրա կարողությունը գնահատվում է 17.8 մլրդ դոլար։ Սակայն արքայազնի կալանքից հետո նրա կապիտալը 1.3 մլրդ դոլարով պակասել է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան արքայազններին կալանավորելուց հետո նավթի գինը բարձրացել է մինչեւ երկամյա առավելագույն շեմը։ Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալել էին 4 գործող նախարարների եւ թագավորական ընտանիքի 11 արքայազնների: