Դոլարի փոխարժեքն անշեղորեն աճում է. եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կազմել է 485.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.58 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 638.75 դրամ (աճել է 3.00 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.81 դրամ (նվազել է 1.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.27 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 264.16 դրամ, ոսկի՝ 19,847.52 դրամ, պլատին՝ 14,351.93: