Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց երկրորդ մարզումը. բացակայել է միայն Մարկոս Պիզելլին
СпортՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում նոյեմբերի 7-ին կայացել է Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզումը՝ նոյեմբերի 9-ին կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանն ընդառաջ:
Ինչպես տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում էր միայն Մարկոս Պիզելլին, ով թիմին կմիանա այսօր երեկոյան:
Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 8-ին: Ի դեպ, հաշվի առնելով հանդիպումների ընկերական բնույթը, այս անգամ Հայաստանի ազգային հավաքականը չի անցկացնի նախախաղային «բաց» մարզումներ «Հանրապետական» մարզադաշտում: Չեն կայանա նաև հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչները լրագրողներին կհանդիպեն միմիայն հանդիպումներից հետո: