Իրավապաշտպան Աշոտ Համբարձումյանը Orer.am-ին հայտնեց, որ վերջի ամիսների ընթացքում Եհովայի վկաները ակտիվ քարոզչական գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաքներում, ինչը մեզ ստիպեց դիմել նրանց հակապետական, բարոյականից զուրկ քայլերի դեմ միջոցներ ձեռնարկելուն: Բարոյական նորմերը քայքայող, արտերկրներից ֆինանսավորվող կառույցների առկայության մասին մենք տեղյակ էինք, սակայն նման լկտիության դրսեվորման չենք հանդիպել:
<<Մենք ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության առողջ ուժերի ներկայացուցիչներին, ով անտարբեր չէ Հայրենիքի ներկայի և ապագայի համար: Նույնիսկ Խորհրդային տարիների ժամանակ նման վերաբերմունք հավատքով լցված անձանց նկատմամբ չէր իրականացվում>>:
Աղանդավորների ղեկավարներից մեկն ասել է. <<Հավատքը բիզնես է: Ժողովուրդը ուզում է հավատալ, մենք նրան բավարարում ենք, որի դիմաց փող ենք ստանում>>:
<<Այսօր նման կառույցների վերնախավում աշխատում են անձինք, ովքեր լավ տիրապետում են մարդու հոգեբանությանը և զբաղվում են օրենքով հետապնդվող գործունեությամբ` հոգեորսությամբ: Նշված կառույցների հետևորդները ենթարկվում են իսկական մտավոր մշակման, ինտելեկտուլ ջարդի, որոնք իրականցվում են տարբեր սեմինարների և դասախոսությունների, աղոթքների միջոցով: Դրանց նպատակն է անհատի մոտ սպանել քննադատական մտածողությունը աղանդավորական խմբի գործունեության և տեսության վերաբերյալ: Ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ պաշտամունքի մասնակիցների մոտ ստեղծվում է <<զանգվածային պսիխոզ>> իրավիճակ:
Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է հանուն իր հավատքի, սակայն աղանդների ակտիվ գործունեության պատճառով այսօր հրաժարվում է դրանից: Հավատքով լի մեր ազգի նվիրյալները իրենց կյանքն են զոհաբերել: Հավատքի և եկեղեցու շնորհիվ է պահպանվել գիրն ու գրականությունը: