Հակամարտությունների գոտիները որոշ կողմերի համար բիզնես են դարձել. Պուտին
Международные новостиԹեժ կետերը և հակամարտությունների գոտիները որոշ կողմերի համար դարձել են շահավետ բիզնես: Այդ կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տպավորություն է ստեղծվում, որ թեժ կետերը և հակամարտությունների գոտիները որոշ կողմերի համար դարձել են շահավետ բիզնես, անկայուն ռազմաքաղաքական իրավիճակ ունեցող երկրներ և շրջաններ զենքի մատակարարման ճյուղավորված մութ սխեմաների օղակ»,- ասել է Պուտինը օտար երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստին:
Նա ընդգծել է, որ «զենքի արտահանումը մեծ պատասխանատվություն է ցանկացած պետության համար, և շատ կարևոր է, որ դա հասկանան սպառազինությունների համաշխարհային շուկայի բոլոր մասնակիցները»: