Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձի մեջ մեղադրվող բժիշկը պահանջում է կրկնակի փորձաքննություն նշանակել
ОбществоՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Կապանի բժշկական կենտրոնում 18-ամյա աղջկա նկատմամբ բժշկի կողմից բռնաբարության փորձ կատարելու գործով դատաքննությունը:
Դատաքննությունն անցկացվում է դռնփակ: Մեր տեղեկություններով, ներկայումս կողմերը հանդես են գալիս միջնորդություններով: Ամբաստանվող բժիշկ Անուշավան Կարապետյանի պաշտպան Համլետ Դավթյանը միջնորդել է նշանակել կրկնակի փորձաքննություն: Միջնորդության վերաբերյալ դեռեւս դատարանը որոշում չի կայացրել:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2017 թվականի հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Անուշավան Կարապետյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում Կապանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժվող աղջկա կամքին հակառակ բժիշկների սենյակում փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Աղջիկը դիմադրել է` հրել, կծել է նրա ձեռքերը, բաժակով ջուրը լցրել է նրա վրա, ինչի հետեւանքով բժիշկը իր հանցավոր մտադրությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել:
Անուշավան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ Բռնաբարության փորձ:
Անուշավան Կարապետյանը կալանավորված է: