Եվրամիությունը օգնում է ՀՀ 17 քաղաքների 6 հազար տնտեսությունների էներգաարդունավետությանը. ԵՄ ներկայացուցիչ
Международные новостиԵվրամիությունը օգնում է Հայաստանի 17 քաղաքների 6 հազար տնային տնտեսությունների էներգաարդունավետությանը։ Այս մասին նոյեմբերի 8-ին Երեւանում ասել է Եվրամիության Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արեւելյան գործընկերության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։
Մաքուր էներգետիկայի ոլորտում ներդրումները շատ կարեւոր են եվրոպական երկրների համար՝ մարդկանց կյանքի որակի բարելավելով եւ օգնելով ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր։ ԵՄ նպատակն է օգնել Հայաստանում նման զարգացմանը։
«Երեւանում մեր խոշորագույն նախագծերից մեկը՝ LED աջակցությունը, խոշոր փողոցների լուսավորմանն է ուղղված։ Այստեղ մենք աշխատում ենք E5P եվրոպական ֆոնդի հետ»,– ասել է Մերեդիթը։