Թուրքական ԶՈւ-ի ներկայությունն Իդլիբում Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է. Ասադի խորհրդական
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խորհրդականներից Բուսեյնա Շաբանը հայտարարել է, որ սիրիական Իդլիբ նահանգում թուրքական ԶՈւ-ի գտնվելը հարձակում է Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ և Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է համարվում:
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Շաբանը շեշտել է, որ Սիրիայի իշխանություններն անհրաժեշտ պահի համարժեք պատասխան են տալու Թուրքիային նման քայլերի համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբում ռազմական գործողության մասին:
Սիրիացի պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը Ռաքքայի ազատագրման գործողության ընթացքում բազմիցս խախտել են ՄԱԿ-ի կոնվենցիան ու ամբողջությամբ ոչնչացրել քաղաքը, մինչդեռ միջազգային մամուլն այդ մասին լռում է: